Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հրաժարական է ներկայացրել 1lurer.am

1lurer.am   Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հրաժարական է ներկայացրել: Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային առաջարկել է Շմիհալին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում։

«Դենիս Շմիհալի վիթխարի փորձը, անշուշտ, օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում: Հենց այս ոլորտում են այժմ կենտրոնացած երկրի առավելագույն ռեսուրսները, առավելագույն խնդիրները և շատ մեծ պատասխանատվություն։ Ակնկալում եմ ժողովրդական պատգամավորների բավարար աջակցությունը Ուկրաինայի կառավարության նոր դասավորությանը»,- նշել է Զելենսկին։

Շմիհալը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահին վստահության համար:

Կառավարության ղեկավարի պաշտոնը Զելենսկին առաջարկել է փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով