factor.am Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով այսօրվա դատական նիստում Ռուբեն Վարդանյանը դատարանին մի քանի միջնորդություններ է ներկայացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նշել է, որ պաշտպանական կողմը նախկինում միջնորդություն էր ներկայացրել նիստի արձանագրությանը ծանոթանալու վերաբերյալ։ Նա խնդրել է, որ իր փաստաբան Ավրահամ Բերմանին հնարավորություն տրվի ծանոթանալ նիստի արձանագրությանը առանց իր ներկայության։
Դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ միջնորդությունը բավարարվում է։
Այնուհետև Ռուբեն Վարդանյանը խնդրել է իրեն հնարավորություն տալ առանձին հանդիպում ունենալ իր փաստաբանի հետ բոլոր դատական նիստերից առաջ։ Նա ասել է, որ որոշակի հարցեր ունի և ցանկանում է դրանք քննարկել իր փաստաբանի հետ։ Դատարանը բավարարել է այդ խնդրանքը։
Երրորդ միջնորդությունը ներկայացնելիս Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքն ու իր փաստաբանը նախկինում խնդրել էին, որ իրենց տրամադրվեն դատական արձանագրություններում առկա որոշումների քաղվածքները։ Զեյնալ Աղաևն ասել է, որ եթե նրանք ցանկանում են ծանոթանալ նիստերի արձանագրությունների քաղվածքներին, ապա պետք է ցուցակ ներկայացնեն դատարանին։ Այդ ցուցակի համաձայն՝ փաստաթղթերը կհանձնվեն պաշտպանության կողմին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: