Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի գործողությունների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «անգործությունը» |tert.am

tert.am

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «անգործությունը» Իսրայելի գործողությունների նկատմամբ: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խորը մտահոգություն է հայտնել և դատապարտել Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա շրջանում տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շարունակական անգործությունը տարածաշրջանի երկրների դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունների նկատմամբ «չափազանց վտանգավոր» է և նպաստում է «օկուպացիոն ռեժիմի աճող անամոթությանը»:

Հիշեցնենք, որ Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին հարավային Սիրիայի Սուվեյդա նահանգում, այն բանից հետո, երբ նախորդ օրը գերազանցապես դրուզներով բնակեցված քաղաքում բեդվին ցեղերի և տեղի զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով