Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին |factor.am

factor.am

Եկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկիի որդին՝ Մուտվալի Շիխլինսկին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հուլիսի 1-ին հոր՝ Շահին Շիխլինսկիի ձերբակալության ժամանակ նա մեքենայով վրաերթի է ենթարկել հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներից մեկին։ Շահին Շիխլինսկին վկա է 2001 և 2011 թվականներին կատարված սպանությունների և սպանության փորձերի հետ կապված քրեական գործով, նա այժմ թաքնվում է։

Ադրբեջանական ԶԼՄ-ները, ռուսական աղբյուրներին վկայակոչելով, նշում են, որ Մուտվալի Շիխլինսկին ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն, որը թույլ է տալիս կասկածյալին 48 ժամ կալանքի տակ պահել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խուզարկություններ են անցկացվելու նրա տանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter