Արմավիր քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Ամսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը»,- ասաց նա։
Նավիկյանը նաև հավելեց, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Ինֆոքոմ»-ին տեղեկացրեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց Ավդալյանը: