Թրամփը հայտարարել է, որ Patriot-ի հրթիռներն արդեն ուղարկվել են Ուկրաինա |factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Patriot զենթիային համալիրների համար նախատեսված հրթիռներն արդեն ուղարկվել են Ուկրաինա՝ նոր մատակարարման մեխանիզմի շրջանակում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Դրանք գնում են Գերմանիայից, և հետո Գերմանիան կփոխարինի դրանք։ Բոլոր դեպքերում, Միացյալ Նահանգներին ամբողջությամբ կվճարվի»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Հարցին՝ արդյո՞ք ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ երկրորդական պատժամիջոցները կվնասեն ամերիկացի սպառողներին, Թրամփը պատասխանել է․ «Ես այդպես չեմ կարծում: Կարծում եմ՝ այս ամբողջը, ի վերջո, կանցնի: Դա պետք է լինի: Պուտինն ասում է՝ «Ես խաղաղություն եմ ուզում», բայց նա դեռ չի արել այն, ինչ ասում է: Այնպես որ, կարծում եմ՝ դա կանցնի: Բայց կտեսնենք»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Patriot-ի համար նախատեսված մարտկոցներն ու հրթիռները Ուկրաինա կժամանեն «շատ շուտով՝ մի քանի օրվա ընթացքում», նաև նշել մատակարարման պատրաստ 17 Patriot-ի մասին, սակայն չէր մանրամասնել, թե ինչ նկատի ուներ։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Թրամփը «կարևոր հայտարարություն» էր արել, որում Մոսկվային խոստացել էր երկրորդական պատժամիջոցներ՝ 100 տոկոսանոց մաքսատուրքերի տեսքով, եթե Ուկրաինայում 50 օրվա ընթացքում հրադադար չհաստատվի, իսկ Կիևին՝ նոր մատակարարումներ, որոնք կվճարվեն եվրոպական երկրների կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով