Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չենք խախտել. Փաշինյան

Տարբերեք իրավական գնահատականը քաղաքական գնահատականից: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը և իշխանության այլ ներկայացուցիչներ խախտում են ահաբեկչության նախապատրաստման գործով անցնող անձանց անմեղության կանխավարկածը՝ որակումներ տալով, Փաշինյանը ասաց

Փաշինյանը պնդեց, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեն խախտել:

«Հայաստանից մի պահ կտրվենք, գնանք ամենաժողովրդավար երկրներ, երբ այսպիսի քրեական գործեր են լինում, բացահայտումներ են լինում, բոլոր երկրներում տեղի են ունենում քաղաքական քննարկումներ: Ես ուզում եմ՝ մենք իրավական գնահատականը տարբերենք քաղաքական գնահատականից»,- ասաց նա:

Ապա ներկայացրեց, որ առաջադրված է ահաբեկչության նախապատրաստության մեղադրանք, դրան տրվում է քաղաքական գնահատական:

«Հարց կարող է ծագել՝ որտեղից այդ մեղադրանքը: Քննչական մարմինը հրապարակել է ձեռք բերված տվյալները, որոնք, իր կարծիքով, առերևույթ խոսում են փաստի հիմնավոր լինելու մասին: Քաղաքական և քաղաքացիական [կողմերն էլ] արձագանքում են պետական մարմնի հրապարակած հաղորդագրություններին»,- նշեց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով