Մենք դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար, եւ դա տեղավորվում է մեր բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդող շրջանում ՇՀԿ-ում մենք ունենք դիտորդի կագավիճակ, էնպես չի, որ մենք զրոյական վիճակից էնտեղ բարեւ-բարլուս էլ չունեինք, մեկ էլ որոշեցինք, որ անդամ ենք դառնում։ Սա նաեւ կապված է կազմակերպությունում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունների հետ, որովհետեւ նաեւ քննարկվում է կազմակերպությունում, որ դիտորդի եւ ասոցացված կարգավիճակները վերացվեն»,- ասաց նա։
Նրա խոսքով սա միակ եւ ամենամեծ պատճառը չէ:
«Մենք ուզում ենք շարունակել բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը։ Երբ ես ասում եմ, որ Հայաստանը սպասված գործընկել է թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, թե՛ արեւելքում, թե՛ արեւմուտքում, մենք էլ մեր հերթին ուզում ենք գործընկերություն թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, թե՛ արեւելքում, թե՛ արեւմուտքում, եւ սա դրա արտահայտումն է։ ՀԱՊԿ-ն ուրիշ կազմակերպությունն է, ՇՀԿ-ն՝ ուրիշ, ՀԱՊԿ-ի վերաբերյալ ինչ ունեինք ասելու, ասել ենք»,- ասաց Փաշինյանը: