Շատ տարածված խոսույթ է, որ ասել էի՝ Ղարաբաղի հարցով մանդատ չունեմ, իսկ հետո ճանաչեցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարող ասել, որ դա այդպես չէ, բայց դա ճշմարտության մի, էն էլ ոչ օբյեկտիվ հատվածն է, չնայած, այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։
Դա 2022-ի սեպտեմբեր-հոկտեմբերն էր։ 2022-ի սեպտեմբեր-հոլտեմբերին տեղի ուենցան հայտնի իրադարձությունները, որի համատեքստում մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, որովհետեւ առաջացել էր այն իրադրությունը, որն առաջացնում էր կոնկրետ պարտավորություն ՀԱՊ-ի համար՝ ՀՀ-ի նկատմամբ։ Հիշում եք սեպտեմբերի 12-13-ի իրադարձությունները։ Ընդ որում, նախորդող շրջանում, երբ մենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ կիսվել էինք մեր մտահոգությունները, որ կարող է լինել հարձակում ընդդեմ ՀՀ-ի, մենք ՀԱՊԿ-ի գործընկերներից ստացել էինք հավաստիացնում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար։
Երբ եպտեմբերյան այդ իրադարձությունների համար մենք պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես դիեմցինք, էնտեղից շատ անսպասելի արձագանք ստացանք, դրա էությունն այն էր, որ էնտեղ սահմանը պարզ չի, պարզ չի՝ դա Հայաստանի տարածք ա, թե Հայաստանի տարածք չի։ Էդ ժամանակ մեր մոտ հարց ծագեց, բա օբյեկտիվորեն էն կարմիր գիծը, որի վերաբերյալ մեզ տրվել էին հավաստիացիումներ, որտեղո՞վ է անցնում,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրն առաջացել է այս կարմիր գծից։
«Երբ մենք ասել ենք՝ կարո՞ղ եք ցույց տալ մեզ՝ կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում, որ մենք կարողանանք կազմակերպության հետ հարաբերվել։ Մինչեւ հիմա այդ կարմիր գծերը մեզ ցույց չեն տրվել։ Մեր առաջին ռեակցիան էն էր, որ մի րոպե, էս ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները փաստորեն չե՞ն ճանաչում մեր Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- նշեց նա:
Փաշինյանը նշեց, որ հաջորդը այն հարց էր, թե մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, թե՞ չենք ճանաչում, որտե՞ղ եւ ինչո՞վ է դա արտահայտված։
«Եվ էստեղ ա, որ եկավ գիտակցումը, որ մենք չենք կարող ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչել, առանց ճանաչելու մեր հարեւանների տարածքային ամբողջականությունը, որովհետեւ ցանկացած երկրի տարածքային ամբողջականություն պարփակված է հարեւանների տարածքային ամբողջականությամբ, հետեւաբար, 2022-ի հոկտեմբերի 6-ին ես՝ որպես ՀՀ-ի վարչապետ, ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, եւ, անկեղծ ասած, գտնում եմ, որ ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլեւ սխալ եմ վարվել, եւ իրադրության սխալ գնահատականի հետեւանքով ա, որ դա ավելի շուտ չեմ արել։ Իհարկե, էդ պատճառները եղել են ե՛ւ սոցիալ-հոգեբանական, եւ տարբեր»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինքը մանդատ ուներ դա ասելու, նա հիշեցրեց, որ ինքը ասել է դա Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համաձայնեցնելով՝ ընդգծելով, որ դա քաղաքական առումով էլ, իրավական առումով էլ, բարոյական առումով էլ ճիշտ դիրքորոշում է եղել։
«Այլ բան, որ արդեն իմ վարչապետ դառնալու պահից Հայաստանն էնքան ներքաշված ա եղել էդ պրոցեսի մեջ, որ ըստ էության էդ իրադրությունից դուրս գալու որեւէ տարբերակ փաստորեն չկար, եւ իրադրությունից դուրս գալու որեւէ հնարավորություն տեսանելի չէր, մանավանդ էն պայմաններում, երբ 2018-ի ապրիլին վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն արել էր հայտնի հայտարարությունը, որ բանակցությունների գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բանակցությունների գործընթացը կանգնած է, եւ մենք այլեւս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատերազմով հարցը լուծելու բանաձեւից»,- ասաց նա: