«Կրթվելը նորաձեւ է» շարժման համար պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել։ Պետական բյուջեից ծախսվել եւ ծախսվում է վարչապետի գործունեությունն ապահովելու համար, օրինակ էն միկրաֆոնը, որի մոտ կանգնած եք, աթոռը, որի վրա նստած եք [ասուլիսի ժամանակ], պետական բյուջեից է ծախսվել՝ վարչապետի գործունեության շրջանակում։
Այս մասին ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից «Կրթվերը նորաձեւ է» շարժումը։
Նրա խոսքով՝ վարչապետի գործունեությունը ֆինանսվորվում է պետական բյուջեի միջոցներից, և եթե այդպես չլինի, առնվազն հիմքեր կարող են լինել դա որպես կոռուպցիա բնորոշելու համար։ Նա նշեց՝ վարչապետի գործունեությունը կարող է միայն պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվել, դա է միակ բարեվարք, ճիշտ ձեւը։
««Կրթվելը նորաձեւ է» շարժումը չի ֆինանսավորվել պետական բյուջեից, ֆինանսավորվել ա վարչապետի հանդիպումը քաղաքացիների հետ։ Ես երբ գնում, նույնիսկ գյուղամեջում կանգնում, մարդկանց հետ խոսում եմ, դա ֆինանսավորվում ա պետբյուջեի միջոցներից, դա լուսաբանվում ա պետբյուջեի միջոցներից, եւ լուսաբանվում ա նրա համար, որ մեր հարգարժան լրատվամիջոցները չգրեն, որ մեր տեղեկություններով վարչապետը գաղտնի հանդիպում է ունեցել Ալափարս գյուղում․․․։
Եթե լրագրողների հետ հանդիպման համար կարելի ա պետական բյուջեից աթոռ ֆինանսավորել, որ լրագրողը նստի, միկարֆոն ֆինանսավորել, որ հարցեր տա, ով ա ասել, որ ՀՀ քաղաքացիների հետ շփվելու համար չի կարելի ֆինանսավորում տալ։ Դրանք կոչվում են ներկայացուցչական ծախսեր», – ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ ներկայացուցչական ծախսերը գաղտնի են, քանի որ դրանք վերաբերում են ոչ միայն ներքին, այլեւ արտաքին, անվտանգային հարցերի․
«Եթե ձեզ հետաքրքրում ա՝ ինչքան են ծախսել, ինչքան անհրաժեշտ ա էդ հանդիպումները կազմակերպելու համար, էդքան էլ ծախսել ենք», – ասաց վարչապետը։