[Ապաշրջափակման համատեքստում] մենք խոսում ենք նույն մոդելի մասին, [որով«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն է»]։ Հիմա ո՞ր երկրի հետ։ Միացյալ Նահանգները հետաքրքրվա՞ծ են՝ այո, մենք հետաքրքրվա՞ծ ենք այդ հետաքրքրությամբ՝ այո։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Բայց միայն ԱՄՆ-ն չի հետաքրքրված, ԵՄ-ն էլ ա հետաքրքրված։ ԵՄ-ի հետաքրքրվածությամբ հետաքրքրվա՞ծ ենք՝ այո։ Կարող է լինել հետեւյալ մոդելը, որ «Հարավկովկասյան երկաթուղու» էդ դերի մեջ, օրինակ, կարող է լինել Հայաստան-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, տարբերակ ա։ «Հարավկովկասյան երկաթուղու» դեպքում համատեղություն չկա, ռուսական ընկերություն ա՝ Հայաստանի ռեզիդենտ։ Կարո՞ղ ա լինել նման տարբերակ, որ որեւէ օտարերկրյա կազմակերպություն գրանցվի։ Ասենք «Օրանժ» ընկերությունը ֆրանսիական ընկերություն էր, Հայաստանում գործունեություն էր ծավալում, կամ օդանավակայանը, կոնցեսիայով տրված ա, բայց ՀՀ-ի որեւէ մարմին լիազորությունների սահմանափակում չունի էդ տարածքում։
Էսօր չեմ կարող կոնկրետ բան ասել, որովհետեւ կոնկրետ բանի վերաբերյալ չկա համաձայնություն, քննարկումներ կան, իդեաներ կան, առաջարկներ կան, բայց ինչ էլ լինի, մենք դա դիտարկում են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում» ,- ասաց Փաշինյանը։