Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավիե Բետելի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցով Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելի հետ։

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխադարձ վստահության ու բարեկամության հիման վրա ստեղծված հարաբերություններն ու ընդգծել, որ անհրաժեշտ ու կարևոր է առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելը՝ այն հասցնելով քաղաքական համագործակցության մակարդակին։

Զրուցակիցների քննարկումների օրակարգում են եղել նաև Հայաստան–ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման ընթացքը։

Մհեր Գրիգորյանն ու Քսավիե Բետելն ընդգծել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով