Փաշինյանը հայտարարեց, որ Տիրանայում Ալիեւի հետ խոսակցությունը ինքն է նախաձեռնել, ինչը որոշ շրջանակներում նեգատիվ է ներկայացվել։
«Խոսել ենք, պարզվել է՝ կա հետաքրքրություն ավելի մանրամասն խոսելու, ասել ենք՝ եկեք պայմանավորվենք, պայմանավորվել, հանդիպել ենք։ Ընդ որում՝ ասում են՝ ո՞վ ա որոշել Աբու Դաբիում։ Նախորդիվ, չեմ հիշի՝ որ թվականին, եւ հեռախոսազրույցի ընթացքում, եւ ԱՄԷ-ի բանագնաց էր եկել, նախագահի ուղերձն էր բերել, ասում էր՝ եթե ունենաք պլատֆորմի կարիք, մենք առանց միջնորդական դերի հավակնության ամեն ինչ կկազմակերպենք, եւ ես էլի ուզում եմ ԱՄԷ նախագահին շնորհակալություն հայտնել մեզ աջակցելու, բարձր մակարդակով կազմակերպելու համար»։
Փաշինյանը հայտնեց, որ Աբու Դաբիում դրական խոսակցություն է եղել, որը կարող է ունենալ դրական արդյունքներ, թե ինչ արդյունքներ, Փաշինյանը չնշեց՝ ասելով, որ դրա մասին հիմա խոսելը ճիշտ չի համարում․
«Կլինեն արդյունքներ, կտեսնեք, եթե չեն լինի, հիմա ինչո՞ւ խոսենք։ Եղել են գաղափարներ, պարզվել ա, որ դրանց մեջ կան մի քանիսը, որոնց կողմերը դրական են վերաբերում, բայց կարող ա կողմերը հինգ օրից մտածեն, որ դրանք էդքան էլ դրական չեն, կամ ավելի դրական են։ Իրականություն կդառնա, բոլորս կտեսնենք։ Էդ քննարկումն ինքնին շատ կարեւոր եւ լավ քննարկում է, եւ ես հույս ունեմ, որ էս ֆորմատով կշարունակենք մեր խոսակցությունը»։