Կասեցվել է «Էլկո» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Կասեցվել է անհատ ձեռնարկատ Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի, արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:

Մասնավորապես՝

-սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

– առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը ենթարկված չի եղել պատշաճ մաքրման։

Անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և շտկել թերացումները, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ»,- նշված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter