Սիրիայի հարավում ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնություն է ձեռք բերվել armenpress.am

armenpress.am   Սիրիայի զինված ուժերի և երկրի հարավի զինված խմբավորումների միջև համաձայնություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Սիրայի ներքին գործերի նախարարությունը։

«Համաձայնություն է ձեռք բերվել Սուդեյդա նահանգում հրադադարի կետերի և անվտանգության ապահովման վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։

Համաձայնագիրը նախատեսում է Սիրիայի իշխանությունների և դրուզ շեյխերի միջև համատեղ հանձնաժողովի ստեղծում՝ Սուդեյդայում համաձայնագրի իրականացումը վերահսկելու համար։

Համաձայնագրում նաև նշվում է, որ նահանգը պետք է լիովին ինտեգրվի երկրի գործող իշխանության համակարգին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով