ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքի (TADAT) կիրառմամբ ԱՄՀ կողմից 2025 թվականին կատարված ուսումնասիրության արդյունքները՝ ընդգծելով արձանագրված ակնհայտ առաջընթացը։

Տրամադրվող օժանդակությունների շրջանակում Ասիական զարգացման բանկը կարևորել է ծրագրերի ավարտից հետո հաշվետվողականության մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև ՊԵԿ առաջիկա առաջնահերթությունների հստակեցումը՝ ԱԶԲ և ԶՖԳ առաջիկա տարիների ռազմավարական ուղղությունների շրջանակում։

Քննարկվել են նախկինում ներկայացված տեխնիկական աջակցության կարիքների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև հարկային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքները՝ ներառյալ խաղային և կրիպտոարժույթների հարկման ոլորտները։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա տարիներին նախատեսվող ՊԵԿ հարկային ու մաքսային նոր ռազմավարությունների նախագծերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով