Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք COP17 համաժողովի և դրա արդյունավետ անցկացման վերաբերյալ

Հուլիսի 16-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և դրա արդյունավետ անցկացման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է համաժողովի անկյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համար, և այս համատեքստում ընդգծել է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ոլորտային համագործակցության ընդլայնման և առկա ներուժի իրացման հնարավորություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով