Հզոր երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ, հայտարարվել է ցուցամիի նախազգուշացում |tert.am

tert.am ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը (NWS) հայտնել է, որ Ալյասկայի ափերի մոտ՝ Ալեուտյան կղզիների մոտակայքում, տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 20:37-ին (Երևանի ժամանակով 00:37-ին) 1060 բնակիչ ունեցող Սենդ Փոինթ բնակավայրից 88 կիլոմետր հարավ: Միջադեպի պատճառով Ազգային օդերևութաբանական ծառայությունը ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարել Ալեուտյան կղզիների արևելյան մասի համար: Այս պահին զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով