armenpress.am Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում հուլիսի 13-ի առավոտյան բախումների սկսվելուց ի վեր զոհվել է 356 մարդ։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալները։
Ըստ կազմակերպության՝ զոհվել է 79 դրուզ զինյալ, 55 քաղաքացիական անձ, կառավարական ուժերի 189 զինվորական և 18 ցեղային զինյալ։ Բացի այդ, Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է կառավարական ուժերի ևս 15 զինվորական։
Ըստ Սիրիայի Պաշտպանության նախարարության՝ սիրիական բանակը հուլիսի 16-ի երեկոյան սկսել է դուրս գալ դրուզներով բնակեցված աս-Սուեյդա քաղաքից՝ բռնություններից տուժած քաղաքում կրակի դադարեցման նոր համաձայնության հայտարարումից մի քանի ժամ անց։
«Զորքերը լքում են աս-Սուեյդան՝ քաղաքն անօրինական խմբավորումներից մաքրելուց հետո, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն այնտեղ», – նշված է ՊՆ հայտարարության մեջ։
Դրուզների հոգևոր առաջնորդը ողջունել է ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ համաձայնությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։