Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային գործընկերների արդյունավետ համագործակցությունը, որը կարևոր նախադրյալ է ոլորտային քաղաքականությունների մշակման ընթացքում հիմնավորված և իրավաչափ լուծումներ ապահովելու համար:

Գևորգ Քոչարյանն ընդգծել է, որ համատեղ աշխատանքը կարող է էական ներդրում ունենալ առկա խնդիրների վերհանման, հստակ արձանագրման և անհրաժեշտության դեպքում համակարգային փոփոխությունների ձևակերպման գործընթացում՝ նպատակ ունենալով բարելավել քրեակատարողական համակարգը:

Քննարկմանը ներկա են գտնվել նաև ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիներ, այդ թվում՝ ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը և Սահակ Գրիգորյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով