Գերմանիան ու Մեծ Բրիտանիան բարեկամության ու պաշտպանական գործակցության պայմանագիր են ստորագրել 1lurer.am

1lurer.am   Գերմանիայի կանցլերը և Մեծ Բրիտանիայի վարչապետը երկկողմ բարեկամության ու պաշտպանական գործակցության պայմանագիր են ստորագրել:

«Սա պատմական օր է։ Խորացնում ենք հարաբերությունները պաշտպանության, հետախուզության, արտաքին, ներքին քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում»,- մանրամասնել է Ֆրիդրիխ Մերցը։

Պայմանագրի համաձայն՝ կողմերն ի թիվս այլ հարցերի պարտավորվել են աջակցել իրար ագրեսիայի դեպքում, համակարգել դիրքորոշումները համաշխարհային կարևորագույն հարցերի շուրջ՝ միջուկային զենքից մինչև կլիմայի փոփոխություն։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ պաշտպանելու եվրատլանտյան խաղաղությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով