Շմիգալը նշանակվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի, Ումերովը՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում |factor.am

factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովին նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահականի կայքում։

Ումերովը ՊՆ-ն ղեկավարում էր 2023 թվականի սեպտեմբերից։ Նրան համարում էին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդ, սակայն հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում դիվանագիտական առաքելությունը կղեկավարի Օլգա Ստեֆանիշինան, որը նախկինում զբաղեցնում էր փոխվարչապետի և արդարադատության նախարարի պաշտոնները։ Մինչ նրա թեկնածության շուրջ համաձայնության գալը՝ Ստեֆանիշինան կլինի Ուկրաինայի նախագահի հատուկ ներկայացուցիչը ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հարցերով։

Ռուստեմ Ումերովը գլխավորել էր ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի հետ Ստամբուլում կայացած բանակցություններում։ Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարար է նշանակվել նախկին վարչապետ Դենիս Շմիգալը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադան նախօրեին հաստատել էր կառավարության թարմացված կազմը, նաև Շմիգալին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում։ Շմիգալը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից հուլիսի 15-ին։ Նրա փոխարեն կառավարությունը կղեկավարի Յուլիա Սվիրիդենկոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով