ՀՀ կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին ասվում է ՀԾԿՀ նախագահի համապատասխան որոշման մեջ։
Կառավարությունը հաղորդում էր ներկայացրել՝ նշելով համակարգային խոշոր վթարները, հաճախակի դարձած մեծաթիվ հոսանքազրկումները, մատակարարվող էլեկտրական էներգիայի լարման շեղումները, հնարավոր հավելագրումները, էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման ժամկետների համատարած խախտումները և այլն․ ,,Նշվածը հիմնակորվում է այդ
թվում սպառողների կողմից ներկայացվող հազարավոր դիմում-բողոքների, ինչպես նաև նշված խնդիրների վերաբերյալ մամուլով և սոցիալական տարբեր հարթաԿներում տեղ գտած հրապարակումների աճով», – նշված է կառավարության հաղորդման մեջ:
ՀԾԿՀ նախագահը գտել է, որ առկա է օրենքով սահմանված վարչական վարույթի հարուցման հիմք: Մասնավորապես’ հաղորդմամբ նշված արարքները հանդիսանում են և/կամ կարող են հանդիսանալ էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը վտանգող, մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերը կամ լիցենզիայի պայմանները կոպիտ խախտող արարքներ, իսկ այդպիսի արարքները հանդիսանում են այնպիսի խախտումներ, որոնք կարող են վրա հասնել կամ վրա հասած լինել ինչպես «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ Հանձնաժողովի’ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Նման պայմաններում գտնում եմ, որ հաղթահարված է օրենքով նախատեսված’ վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման նվազագույն շեմը: