ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները. խոսնակ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:

«Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր զարգացումները ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները , ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները ։

Հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում աջակցում է նաև տնտեսվարողների առջև ծառացած խնդիրների լուծմանը , այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»,- ընդգծեց խոսնակը:

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ կարծիք էր հայտնել, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով։  

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով