ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին ազդակներ չկան. ԱՊՀ գլխավոր քարտուղար armenpress.am

armenpress.am   ԱՊՀ կազմից Հայաստանի դուրս գալու որևէ ազդակ չկա, և այդ տարբերակը լիովին բացառվում է։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստի ընթացքում ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում։

«Ես լիովին բացառում եմ այդ տարբերակը։ Ոչ մի ազդակ, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից՝ մենք չունենք»,-նշել է Լեբեդևը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ։

Լեբեդևը հավելել է, որ Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ տարբեր ձևաչափերի նիստերին։

«Այսօր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին ներկա է եղել Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, որը ելույթ է ունեցել օրակարգային հարցերի շուրջ և լիազորված է եղել ստորագրել մի շարք փաստաթղթեր», — ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով