Մոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։