ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացմանը ու ներդրումային միջավայրի զարգացմանը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ԵՄ գործընկերների հետ շարունակական համագործակցության հարցերին։

Նախարար Հայրապետյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և նորարարական հնարավորությունները՝ ընդգծելով Բուլղարիայի, ինչպես նաև ԵՄ մյուս երկրների հետ միջազգային համագործակցության նոր ուղիներ ստեղծելու և համատեղ նախաձեռնություններն իրական ծրագրերի վերածելու անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով