Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ Գրոզդան Կարաջովին. նախանշվել է նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման նպատակով

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը և նախանշել նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման նպատակով։

Նախարար Հայրապետյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և կառուցողական քննարկումների համար՝ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կայացած երկխոսության արդյունավետությունը։ Հանդիպմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը՝ անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքային կարևոր այլ նախագծերի։

Քննարկումներին հաջորդել է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին գործող համաձայնագրում փոփոխության վերաբերյալ արձանագրության ստորագրման արարողությունը: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, բուլղարական կողմից՝ փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով