ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի շարք բանկերի և Կարեն Շահնազարովի նկատմամբ |factor.am

factor.am Եվրամիությունը Ռուսաստանի դեմ 18-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում սահմանափակումներ է սահմանել 18 ֆիզիկական անձանց, 41 ընկերության և 22 ռուսական բանկերի նկատմամբ։

Պատժամիջոցների տակ են հայտնվել, մասնավորապես, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի մշակույթի նախարարի տեղակալ Օլգա Բուրովան, «ՖոսԱգրո» ընկերության բաժնետեր Տատյանա Լիտվինենկոն, ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներ։

Սահմանափակումներ են կիրառվել հետևյալ բանկերի՝ Т-Банк, Сургутнефтегазбанк, Яндекс-банк, Ozon-банк և մի շարք այլ վարկային կազմակերպությունների նկատմամբ։ Պատժամիջոցային ցուցակում ընդգրկվել է նաև 105 նավթատար։ Դրանց արգելվել է մուտք գործել ԵՄ նավահանգիստներ, իսկ եվրոպական ընկերություններին արգելվել է այդ նավթատարներին ծառայություններ մատուցել։

Սահմանափակումների շրջանակում ռուսական նավթի գնի սահմանաչափը իջեցվել է՝ 60 դոլարից հասնելով 47,6 դոլարի մեկ բարելի դիմաց, ինչպես նաև ներդրվել է սահմանաչափի ավտոմատ փոփոխման մեխանիզմ։ Գնի սահմանաչափը կախված կլինի Ռուսաստանի նավթի շուկայի միջին գներից, իսկ փոփոխությունների վերահսկողությունը կիրականացնի Եվրահանձնաժողովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով