Ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը․ «Վեոլիա Ջուրը» պարաստվում է ոստիկանություն դիմել

Բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

«Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում:

ՎեոլիաԹիմը առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել:

Ընկերությունը պարաստվում է դիմել Ոստիկանություն՝ ապօրինի գործունություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար», – նշված է ընկերության հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով