Ալիևը հայտարարել է, թե տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են |factor.am

factor.am Եթե Հայաստանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված գործընթացը, ապա տարանցիկ երկիր դառնալու նրա շանսերը մոտենում են զրոյի։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիի 3-րդ գլոբալ մեդիաֆորումում:

«Ցավոք, հայկական կողմում ոչ մի աշխատանք («Զանգեզուրի միջանցքի» հետ կապված-խմբ.) վերջին հինգ տարիների ընթացքում չի տարվել։ Այս հարցը գիտակցաբար հանվում է օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու շանսերը մոտենում են զրոյի։ Եթե նրանք շարունակեն արգելափակել այդ գործընթացը, կարծում եմ, որ նրանք կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, որում նրանք այսօր գտնվում են, այլև՝ որոշ չափով քաղաքական մեկուսացման մեջ», – նշել է Ալիևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով