Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն.Ալիև |azatutyun.am

azatutyun.am Հայաստանի վարչապետի հետ վերջին՝ շուրջ հինգ ժամ շարունակված հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը առաջին անգամ մեկնաբանել է՝ ուր են հասել երկկողմ հարաբերությունները, և որոնք են Բաքվի ներկայիս պահանջները։

Ղարաբաղի ամբողջական հայաթափումից շուրջ երկու տարի անց, Ստեփանակերտում հյուրընկալելով տասնյակ երկրների լրագրողների ու փորձագետների, Իլհամ Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։

«Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի հանդիպեն»

Պատասխանելով հարցին՝ ինչպես է Բաքուն արձագանքում վերջին հաղորդումներին, որոնց համաձայն Ամերիկան Հայաստանին առաջարկել է վարձակալել «Զանգեզուրի միջանցքը», Ալիևն ասել է՝ այդ հարցը Հայաստանի իշխանությունը պետք է որոշի։ «Ինչ վերաբերում է մեզ՝ մեր տարածքում ո’չ արտաքին օպերատոր է լինելու, ո’չ էլ վարձակալություն»,-ընդգծել է նա՝ ակնհայտ դարձնելով, որ մտադիր չէ առաջ գնալ փոխադարձության սկզբունքով։

Կրկին պնդելով, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան», Ալիևը մանրամասնել է, թե ինչ է հասկանում դրա տակ։ «Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի դեմքը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»,- թվարկել է նա, հավելելով՝ այս պահանջը կրկնել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։

Ի պատասխան Ալիևը պնդել է, թե «այդ զարկերակը շատ երկրներ իրար կկապի», հատկապես «աշխարհքաղաքական վերջին փոփոխությունների պարագայում, երբ տարանցիկ մյուս ճանապարհները դառնում են առավել խնդրահարույց»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով