Նիկոլ Փաշինյանը՝ Էջմիածնում հանրահավաք հրավիրելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ, ըստ էության, պլանավորում է առաջիկայում Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բողոքի հանրահավաք անցկացնել Էջմիածնի կենտրոնական հրապարակում։

«Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում», – նշել է նա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը արդեն 2 ամիս է անդրադառնում է կաթողիկոսի և այլ հոգևորականների, իր պնդմամբ,  կուսակրոնության ուխտի խախտմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով