Բաքուն միջազգային դատարան կդիմի՝ Ռուսաստանի դեմ |azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան՝ անցած տարեվերջին կործանված ինքնաթիռի գործով, հայտարարել է երկրի նախագահը, կրկին ընդգծելով, որ Ռուսաստանն է ավիավթարի պատասխանատուն։

Երեկ, արձագանքելով Ստեփանակերտում անցկացվող մեդիաֆորումի մասնակիցներից մեկին, նախագահ Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը այս ողբերգության մասին չի մոռանա, քանի դեռ «մեղավորները չեն ընդունել իրենց մեղքը, չեն պատժել պատասխանատուներին և փոխհատուցում չեն վճարել զոհերի ընտանիքներին, վիրավորներին, ինչպես նաև AZAL-ին՝ ինքնաթիռի կորստի համար»։

«Ինքնաթիռում երկու մարդ կար, որոնք բեկորային վնասվածքներ էին ստացել։ Հետևաբար, այն միտքը, որ ինքնաթիռը կարող էր խոցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքից, բացարձակապես ծիծաղելի է»,-հայտարարել է Ալիևը, հավելելով,-«Մենք գիտենք, թե ինչ է պատահել՝ Ռուսաստանի օդային տարածքը չի փակվել։ Այն փակվել է ինքնաթիռի խոցումից մի քանի րոպե անց»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն