ՃՏՊ Թալին- Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին, ժամը 15։33-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբին և բռնկվել։

Վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վարորդի մահը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 16։13-ին: Այրվել է ավտոմեքենան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով