Պուտինը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանիի հետ |azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիի հետ, հաղորդում է ռուսական պետական «ՌԻԱ» -ն՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

Ըստ հաղորդագրության, կողմերը քննարկել են իրավիճակի սրումը Մերձավոր Արևելքում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ հարցերը։

Ըստ Պեսկովի, Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանի կայունացման և Իրանի միջուկային գործունեության հետ կապված տարաձայնությունների քաղաքական լուծման օգտին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով