Յակուտիայում «Կամազ» ավտոբուսն ընկել է գրեթե 30 մետր բարձրությամբ ժայռից, ինչի հետևանքով 13 մարդ է մահացել։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել «Դենիսովսկի» լեռնահարստացուցիչ համալիրի շրջանում:
ԱԻՆ-ի տվյալներով՝ ավտոբուսում եղել է 33 մարդ։ 20 տուժածներից 10-ը հոսպիտալացվել են (երկուսի վիճակը ծանր է), ևս 10-ին ամբուլատոր բուժում է նշանակվել:
Պարզվել է, որ ավտոբուսը դուրս է եկել հանքի տարածքից և ընկել ժայռից։
Յակուտիայի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել անվտանգության պահանջները չբավարարող ծառայություններ մատուցելու հոդվածով։