Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՀԷՑ-ում մասսայական ազատումներ չեն սպասվում, իսկ Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու»

ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու»: Այս մասին աշխատանքի գնալիս լրագրողներին ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով աշխատակիցների հնարավոր ազատումների մասին:

Պետրոսյանն ընդգծեց, որ մասսայական ազատումներ չեն նախատեսվում:

«Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում, կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում «ՀԷՑ» ընկերությունը, որը ավելի քան 3 միլիոն բնակչի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն, շուրջ 1.1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»:

Միաժամանակ Ռոմանոս Պետրոսյանը հորդորեց նաև, որ ընկերության մասնագետ աշխատակիցները իրենց աշխատանքն իրակացնեն «պատշաճ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով