Չեմ կարող երաշխավորել՝ էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա. Ռոմանոս Պետրոսյան

Չեմ կարող երաշխավորել՝ էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա: Այս մասին լրագրողներին ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մեկնաբանելով Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ երաշխիք են տալիս՝ 10 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու:

Նա զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է «հարգարժան սեփականատերը» 10 տարվա կանխատեսում անել. «Երբ չգիտենք՝ վաղը ինչ է տեղի ունենալու աշխարհում, տարածաշրջանում էներգետիկ համակարգում կամ էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում»:

Պետրոսյանի խոսքով հնարավոր է առաջիկա տարիներին այնպիսի գյուտ լինի, որ սակագինը կիսով չափ էժանանա:

«Չեմ կարող երաշխավորել՝ էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա: Կարող եմ երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական, իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ, տնտեսվարման մեջ՝ այդ թվում հարգելով տնտեսվարողի շահերը, իր եկամտաբերության ընդունելի չափերը՝ համաձայնեցված ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ»,- ասաց Պետրոսյանը:

Միաժամանակ նա բացառեց որևէ մեքենայություն, կոռուպցիոն գործընթացներ այս համատեքստում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով