Ազատման դիմում չեմ գրելու. Ղազինյանը արձագանքել է Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը

ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը ազատման դիմում չի գրելու: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, որ եթե Ղազինյանը դիմում չգրի, անվստահության հիմքով կազատի նրան աշխատանքից:

«Ինչ է նշանակում անվստահության հիմքով, իսկ ով է ասում, որ ես նրան վստահում եմ: Անձամբ ես նրան չեմ վստահում, իրենց իշխանությանը չեմ վստահում:

Եթե մենք գնում ենք «բեզպրեդել»-ի տարբերակով, իհարկե, ամեն ինչ կարող են անել»,- ասաց նա:

Հիշեցնենք, Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է՝ ՀԷՑ-ում մասսայական ազատումներ չեն սպասվում, իսկ Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու»։

«Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում, կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում «ՀԷՑ» ընկերությունը, որը ավելի քան 3 միլիոն բնակչի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն, շուրջ 1.1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»,- նշել էր նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով