«Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության նորմերին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնվել «Թամարա և Անի» ՍՊԸ արտադրության «Վանիլ Անիտա կաթնային յուղի փոխարինիչով», «Վաֆլե բաժակ շոկոլադ կաթնային յուղի փոխարինիչով», «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», «Բրիկետ վանիլ կաթնային յուղի փոխարինիչով» պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել:

«Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով