Երթուղիների ստեղծումը նույնիսկ մեկ միլիմետրով չպետք է խախտի որևէ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. Բաղաեի |1lurer.am

1lurer.am Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:

«Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, բայց միշտ ընդգծել ենք, որ այդ գործողությունները, երթուղիների ստեղծումը նույնիսկ մեկ միլիմետրով չպետք է խախտեն որևէ երկրի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները կամ հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության»,- հայտարարել է Բաղաեին։ Նա ընդգծել է, որ որոշ դեպքերում, կովկասյան տարածաշրջանի մյուս երկրների պաշտոնյաների հայտարարությունները կարող են սխալ մեկնաբանվել։ Սակայն Իրանի դիրքորոշումը հստակ է, և այն բազմիցս ներկայացվել է:

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Ադրբեջանի քաղաքացին, ուղևորվելով Նախիջևան, չպետք է հանդիպի հայկական սահմանապահների հետ» և պետք է լինի «անխոչընդոտ ու անվտանգ անցում Ադրբեջանի մի հատվածից դեպի մյուսը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով