Ապօրինի ջրօգտագործման դեպքեր Արարատի և Արմավիրի մարզերում

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են խախտումներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Արարատի մարզում պանելների արտադրությամբ և քարի վերամշակմամբ զբաղվող «Իզիպանել» ՍՊԸ-ն տարածքում առկա գրունտային ստորերկրյա ջրերից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն:

Արմավիրի մարզում «ՏՆԿԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքի խորքային հորից արտադրական և ոռոգման նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ նույնպես առանց համապատասխան թույլտվության։

ԲԸՏՄ Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։ Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

 

 

 

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով