Ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են միջին և ցածր գազատարներ, ինչի պատճառով հուլիսի 21-ին ժամը 15:10-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան և Գայի փողոցների գազասպառողների, ինչպես նաև Ակունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են Գազպրոմ Արմենիայից։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։