ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից armenpress.am

armenpress.am    ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ  տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանին կոչ էր արել ազատման դիմում գրել, այլապես իր առաջին հրամանը լինելու է Ղազինյանին ազատելու որոշման մասին։ Պետրոսյանը նաև հայտարարել էր, որ կառույցում այս պահին որևէ մասսայական ազատում չի նախատեսվում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն