Դատարանը բավարարել է Սամվել կարապետյանի միջնորդությունը՝ Արսեն Թորոսյանի դեմ ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառել 9 միլիոն դրամը:
Տեղեկությունը հաստատել է հենց Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, որ հայցի ապահովման, իր խոսքով, «անհիմն» որոշումը վերացվի:
Քաղաքացիական դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հոսեփյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնել է, որ միջնորդությունը բավարարվելէ մասնակի, դատարանը կայացրել է համապատասխան որոշում. «Որուշումն ուղարկվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ կատարման, և քանի որ կատարումը հաստատող փաստաթուղթը դատարանը դեռևս չի ստացել, հետևաբար դրա մասին տեղեկատվություն
չենք կարող տրամադրել»: