Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների 47 տոկոսը հայտնել է, որ կողմ է և կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Հարցին, թե որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական առավելությունները, մասնակիցների 74 տոկոսը նշել է՝ խաղաղության հաստատումը, 9 տոկոսը՝ տնտեսական զարգացումը, 8 տոկոսը նշել է՝ տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը, 6 տոկոսը՝ ճանապարհների ապաշրջափակումը, 2 տոկոսը՝ համերաշխության և դիվանագիտական հարաբերությունների հաստատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ 5 տոկոսը նշել է այլ առավելություններ, 4 տոկոսը կարծիք է հայտնել, որ դա ոչ մի առավելություն չունի, իսկ 7 տոկոսը հրաժարվել է կամ դժվարացել է հարցին պատասխանել։
Տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։
Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։
Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7 %-ը։
Հեռախոսահամարներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով (random digit dialing, RDD)։
Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։