Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել առաջարկվող կարգավորումների անհրաժեշտության, հնարավոր ռիսկերի և դրանց կառավարման եղանակների վերաբերյալ:
Դիրքորոշումների վերջնականացման գործընթացում կարևորելով մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների մտահոգությունների պատշաճ հասցեագրումը՝ փոխվարչապետի կողմից տրվել են հետագա քննարկումների իրականացման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով