Տեղի է ունեցել Հայաստանում աղետների ռիսկի կառավարմանը նվիրված միջգերատեսչական աշխատաժողով

Հուլիսի 15-ից 17-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի համատեղ ջանքերով տեղի է ունեցել «Աղետների կառավարման կարողությունների վերլուծման, վտանգների նույնականացման, ռիսկերի գնահատման» հարցերին նվիրված աշխատաժողով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Մասնակցել են ՀՀ տարբեր նախարարությունների, այդ թվում՝ ՆԳ նախարարության, կոմիտեների, Գիտությունների ազգային ակադեմիայի և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ներկայացուցիչներ։

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել և վերլուծվել են աղետների ռիսկերի բացահայտմանը, բացթողումների նույնականացմանը, գործառնական ռազմավարություններին, ծրագրերի վերահսկմանը, գնահատմանն ու ճշգրտմանը վերաբերող հարցեր:

Ուսումնասիրվել է աղետների ազդեցությունն ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում, ինչը հիմնարար նշանակություն ունի Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման համար:

Աշխատաժողովի մասնակիցները, ձեռքբերած գիտելիքների և ամերիկյան փորձի կիրառմամբ, կազմել են հատուկ կարողությունների բացահայտման և փաստաթղթերի մշակման աղյուսակ:

Ակտիվորեն գնահատելով աղետների սպառնալիքի, վտանգի և ռիսկերի ազդեցությունները՝ Հայաստանը կարող է կառուցել ավելի դիմակայուն համայնքներ և ամրապնդել աղետներին արձագանքելու և հետևանքները վերացնելու կարողությունները։

Աշխատաժողովի մասնակիցները ստացել են հավաստագրեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով