Դոնալդ Թրամփը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ԱՄՆ-ի անդամակցությունը դադարեցնելու որոշում է կայացրել 1lurer.am

1lurer.am    Դոնալդ Թրամփը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ԱՄՆ-ի անդամակցությունը դադարեցնելու որոշում է կայացրել: Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հայտարարել է, որ ըստ ամերիկյան կողմի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցում է մշակութային և սոցիալական վիճահարույց նախաձեռնությունների, որոնք լիովին հակասում են Վաշինգտոնի որդեգրած առողջ բանականության քաղաքականությանը: Պետքարտուղարությունից հայտնել են, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի դեկտեմբերի 31-ից։

New York Post-ը և Reuters-ը, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ Միացյալ Նահանգները մտադիր է դուրս գալ նաև Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունից, քանի որ այն վարում է բազմազանության, հավասարության և ներառականության քաղաքականություն և ունի «պաղեստինամետ ու չինաստանամետ դիրքորոշում»:

Փետրվարին Դոնալդ Թրամփը կոչ էր արել վերանայել Միացյալ Նահանգների անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին և վերլուծել «կազմակերպության ներսում առկա հակասեմական և հակաիսրայելական տրամադրությունները»։ Միացյալ Նահանգները նաախկինում արդեն 2 անգամ դադարեցրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը՝ 1984-ին և 2018-ին: Այն վերականգնվել էր համապատասխանաբար 2003 և 2023 թվականներին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի որոշման կապակցությամբ, միաժամանակ նշել, որ պատրաստ էին դրան և դիվերսիֆիկացրել են իրենց ֆինանսական աղբյուրները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով